Փարիզի դատախազությունը հաստաստել Է Սեն Դենիում երեք կասկածյալների սպանվելը
Международные новостиՓարիզի դատախազությունը հավաստել Է, որ Սեն Դենիում ենթադրյալ ահաբեկիչների բնակարանի գրոհի ժամանակ սպանվել Է երեք կասկածյալ, այլ ոչ թե երկուսը, ինչպես ավելի վաղ ենթադրվում Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ըստ դատախազության տվյալների՝ փորձաքննության արդյունքներով հաջողվել Է պարզել, որ գրոհի ընթացքում տեղի ունեցած պայթյունի վայրում գտնված մարմինների հատվածները պատկանում են երեք, այլ ոչ թե երկու հոգու:
Միեւնույն ժամանակ երրորդ սպանվածի ինքնությունը պարզել առայժմ չեն կարողացել: Միայն հայտնի Է, որ նա կին Է:
Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ մյուս երկու մարմինները պատկանում են Փարիզում ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդին եւ նրա ազգականուհուն, որն ինքնապայթեցում Է կատարել հատուկ նշանակության ջոկատի հետ փոխհրաձգության ժամանակ:
Ըստ որում իրավապահ մարմիններն ավելի վաղ Էլ նշում Էին, որ սպանվածների մարմինները խիստ վնասված են: Այդ պատճառով փորձագետները երկար ժամանակ չԷին կարողանում ոչ միայն ճանաչել սպանվածներին, այլեւ պարզել նրանց ստույգ թիվը: