Բոմակոյի Radisson հյուրանոցից 80 պատանդներ են ազատվել
Международные новостиՄալիի մայրաքաղաք Բոմակոյում ուժային կառույցները շարունակում են զինյալների կողմից գրավված Radisson հյուրանոցի ազատման գործողությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Մալիի հեռուստատեսությանը, հատուկ նշանակության ուժերին հաջողվել Է ազատել արդեն 80 պատանդների:
Ըստ վերջին տվյալների՝ զինյալների ձեռքով սպանվել Է երեք մարդ՝ մեկ ֆրանսիացի եւ մալիացի երկու պահակ: Պատանդների թվում մնում են Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Չինաստանի քաղաքացիներ:
«Ֆրանսպրես»-ը հաղորդել Է, որ նոյեմբերի 20-ի առավոտյան երկու ահաբեկիչներ 170 մարդ են պատանդ վերցրել Բոմակոյի Radisson հյուրանոցում: Խոսքը վերաբերում Է 140 կենվորների եւ հյուրանոցի 30 ծառայողների:
Մալիի անվտանգության ծառայությունների տեղեկատվության համաձայն, զինյալները հյուրանոցի տարածք են թափանցել դիվանագիտական համարանիշեր ունեցող ավտոմեքենայով:
Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան ընդհատել Է իր այցը Չադ եւ որոշում Է ընդունել վերադառնալ Բոմակո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: