Քեմալականները անվանել են Թուրքիայի մեջլիսի նախագահի իրենց թեկնածուին
Международные новостиԹուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը անվանել է մեջլիսի նախագահի պաշտոնում իր թեկնածուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, քեմալակնների թեկնածուն կին պատգամավոր Գյուլ սուն Բիլգեհանն է:
Այս տեղեկությունը հայտնել է ՀԺԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը, ով նոյեմբերի 20-ին կներկայացնի դիմումը Թուրքիայի Ազգային մեծ ժողով:
Ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ևս հստակեցրել էր իր թեկնածուին՝ հայտնելով, որ թեկնածուն լինելու է Իսմայիլ Քահրամանը:
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի մեջլիսում պատգամավորների երդմնակալության արարողությամբ մեկնարկեց մեջլիսի 26-րդ գումարմաննստաշրջանը: Նույն օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կազմել նոր կառավարություն:
Թուրքիայի մեջլիսի պատգամավորները նոյեմբերի 22-ին կընտրեն ԹԱՄԺ նախագահին: Քանի որ իշխող «Արդարություն և զարգացում»կուսակցությունը ընտրությունների արդյունքներով ստացել է 317 պատգամավորական մանդատ, իսկ մեջլիսի նախագահի ընտրության 1-ին և 2-րդ փուլերում անհրաժեշտ է ստանալ պատգամավորներից 367-ի ձայնը, ԱԶԿ-ն կկարողանա իր թեկնածուին անցկացնել երրորդ փուլով, որտեղ պահանջվում է 276 պատգամավորի ձայն: