Քեմերոնը հաստատել է միջազգային գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամությունը
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն իր ցավակցությունն է հայտնել մայրաքաղաք Մալիում կատարված իրադարձությունների վերաբերյալ, որտեղ Radisson հյուրանոցում գրոհայինները պատանդներ են վերցրել:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, վարչապետը հաստատել է իր պատրաստակամությունը ահաբեկչության դեմ վճռական պայքարի հարցում: Այս մասին նշվում է Քեմերոնի տարածած հ այտարարությունում:
«Իմ մտքերն այժմ նրանց հետ են, ովքեր տուժել են Բամակոյում տեղի ունեցածի հետևանքով: Ամբողջ աշխարհի մեր գործընկերների հետ մենք շարունակելու ենք պայքարը ահաբեկչության դեմ», - ընդգծել է նա:
Բամակոյի կենտրոնում` Radisson հյուրանոցում, զինյալներն ուրբաթ պատանդ են վերցրել170 մարդու` 140 կենվորի և 30 աշխատակցի: Հյուրանոցը գտնվում է քաղաքի սրտում և օտարերկրացիների շրջանում ժողովրդականություն է վայելում: Մալիի անվտանգության ծառայությունների տվյալներով` զինյալները հյուրանոցի տարածք են թափանցել դիվանագիտական համարանիշերով մեքենայի միջոցով: