Փարիզում հաստատել են վեցերորդ ահաբեկչի ինքնությունը
Международные новостиՖրանսիայի ոստիկանությունը հաստատել է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից մասնակցած 6-րդ ահաբեկչի ինքնությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Փարիզի դատախազին:
Ահաբեկիչն իրեն պայթեցրել է Stade de France մարզադաշտում: Նշվում է, որ նա Հունաստանից Ֆրանսիա է ժամանել հոկտեմբերին: Նրա անունը չի հրապարակվում:
Այսպիսով, ըստ Slon-ի, Ֆրանսիայի ոստիկանությանը հաջողվել է հաստատել 8 ահաբեկիչներից 6-ի ինքնությունը: Զինյալներից մեկը՝ 26-ամյա Սալահ Աբդեսլամը, հետախուզման մեջ է: