Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իրանի ղեկավարների հետ
Международные новостиՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եկող շաբաթ կայցելի Իրան եւ կհանդիպի Իսլամական Հանրապետության ղեկավարներ այաթոլլահ Ալի Խամենեիի ու նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով RBK-ն, լրագրողներին հայտարարել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:
Պուտինի այցն Իրան, ինչպես նաեւ նրա հանդիպումը Խամենեիի հետ, առաջինն է 2007 թվականից հետո:
Ուշակովի խոսքով` Իսլամական Հանրապետության առաջնորդների հետ հանդիպմանը Պուտինը կքննարկի իրանական միջուկային ծրագրի մասին հարցը եւ ահաբեկչությանը հակազդելու խնդիրը: