Ադրբեջանը դարձյալ մնացել է առանց ինտերնետի
Международные новостиՆոյեմբերի 21-ի առավոտյան Ադրբեջանի մեծ մասը դարձյալ մնացել է առանց ինտերնետի:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ինտերնետի անջատվելու պատճառը կրկին կապված է Delta Telecom առաջնային պրովայդերում խնդիրների հետ, որը վերահսկում է ինտերնետ հոսքի մինչեւ 80 տոկոսը:
Անցյալ շաբաթ Ադրբեջանն արդեն երկու անգամ բախվել է ինտերնետի մասշտաբային անջատման հետ, որոնք կապված են եղել Delta Telecom առաջնային պրովայդերի DATA կենտրոնին միացման գծերից մեկում ծագած հրդեհի հետ:
Չնայած Delat Telecom հեռահաղորդակցական օպերատորի հավաստիացումներին այն մասին, որ հրդեհի հետեւանքները վերացվել են, Ադրբեջանում ինտերնետ կապը շարունակում է պարբերաբար անհետանալ: