Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գագիկ Մինասյանն առանձնացնում է սահմանադրական բարեփոխումների մի շարք կարևոր դրույթներ

Политика

Սահմանադրական բարոփոխումների առաջարկվող փաստաթուղթը մի քանի առումներով շահեկանորեն տարբերվում է գործող Սահմանադրությունից: Նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Առաջինը, որ ցանկանում եմ անպայման նշել, դա ժողովրդավարության էական բարձրացումն է: Տեսեք, ինչ իրավիճակում է գտնվում մեր հասարակությունն այսօր գործող Սահմանադրությամբ: Ըստ էության, երկու համապետական ընտրություններ ունենք, որոնց ավարտից հետո հաջորդ համապետական ընտրությունը տեղի է ունենում 5 տարվա ընթացքում: Եվ այդ մեծ ինտերվալի ընթացքում քաղաքացիական հասարակությունը, ըստ էության, երկրի կառավարմանը մասնակցելու ոչ մի ռեալ հնարավորություն չունի: Եվ ի՞նչ է մնում իրեն այդ ընթացքում, եթե ոչ իր կարծիքը արտահայտել փողոցներում: Սա այն է, ինչ մենք տեսնում ենք: Եթե այս հանգամանքը էական չէր մի քանի տարի առաջ, ապա այսօր քաղաքացիական հասարակության դերի էական բարձրացման պարագայում սա դառնում է հրամայական: Մեր հասարակությունն այլևս չի կարող հանդուրժել, որ քաղաքացիական հասարակության ձայնը լսելի լինի 5 տարին մեկ: Դա չափազանց աննպատակահարմար է մի քանի առումներով: Նախ հասարակությունը չի կարողանում իր ընկալումները ուղղակիորեն բերել կառավարման գործընթացին` դրանով իսկ ապահովելով ավելի դինամիկ զարգացում: Մյուս կողմից, ինքը միշտ իրեն օտարված է զգում կառավարման համակարգից, ինչը երևէ երկրում չի կարող լավ բանի հանգեցնել: Հետևաբար, այս առումով քաղաքացիական հասարակության ներգրավումը  կառավարման գործընթացում ես համարում եմ սահմանադրական բարեփոխումների նախագծի կարևոր դրույթներից մեկը»,-  Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց պատգամավորը:

Նա մանրամասնեց, որ առաջարկվող բարեփոխումներով քաղաքացիական հասարակությունը կարող է ընդամենը 50 հազար ստորագրությամբ նոր օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: «Եթե խորհրդարանն այս կամ այն պատճառով չի ցանկանում ընդունել այդ օրենսդրական նախաձեռնությունը, ապա արդեն հանրաքվեով` 300 հազար ձայնի պարագայում,  քաղաքացիական հասարակությունը կարող է այդ օրենքը պարտադրել: Եվ  կա մի կարևոր հանգամանք, որ հանրաքվեով ընդունված որոշումն Ազգային ժողովը չի կարող փոխել: Միայն հանրաքվեն կարող է փոխել հանրաքվեով ընդունված օրենքը»,- հավելեց Մինասյանը:

Սահմանադրական բարեփոխումների նախագծով առաջարկվող երկրորդ կարևոր փոփոխությունը պատգամավորը համարում է ընդդիմությանը մեծ հնարավորությունների ընձեռումը: «Նոր նախագծով մի քանի կարևորագույն դերակատարումներ են տրվում ընդդիմությանը, որոնցից ինձ համար ամենակարևորը քննիչ հանձնաժողովների ստեղծելու հնարավորությունն է: Քննիչ հանձնաժողովը կարող է ստեղծվել պատգամավորների ¼-ի նախաձեռնությամբ` առանց որևէ քվեարկության: Եթե այսօր Խորհրդարանի մեծամասնությունն է որոշում այս կամ այն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, ապա քննիչ հան ձնաժողովի ծնունդը միայն ընդդիմության կամ փոքրամասնության լիազորությունների տիրույթում է գտնվում: Պատգամավորները առանց քվեարկության ստեղծում են քննիչ հանձնաժողով և նախագահում են այդ հանձնաժողովում: Նաև բարեփոխումներից հետո բազմաթիվ կարևոր  նշանակումներ չեն կարող իրականացվել առանց ընդդիմության մի մասի մասնակցության, քանի որ դրա  համար պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի  ձայների 3/5-ը, այսինքն` 60 տոկոսը: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը լինելու է ընդդիմության ներկայացուցիչ »,- նշեց Գագիկ Մինասյանը:

Պատգամավորը կարևորում է նաև մեծամասնական ընտրակարգի վերացումը, ինչը նույնպես առաջարկվող բարեփոխումների առանցքային դրույթներից է: «Առաջին անգամ սահմանադրական մակարդակով սահմանվում է, որ Հայաստանում խորհրդարանը պետք է ձևավորվի բացառապես համամասնական ընտրական համակարգով: Իշխանության ներկայացուցիչները գործող համակարգում միշտ ունեցել են «բոնուս», որովհետև մեծամասնական ընտրակարգով հիմնականում խորհրդարան են եկել Ազգային ժողովի մեծամասնության կողմնակիցները, և սրանով է, որ Ազգային ժողովում մեծամասնությունը միշտ եղել են իշխ անության ներկայացուցիչները: Հիմա, երբ այդ «բոնուսը» վերանում է, մենք հանգում ենք մի իրողության, որ երբեք որևէ ընտրության արդյունքում իշխանությունը միայն համամասնական ընտրակարգով չի կարողացել 50 տոկոսից ավել ձայն հավաքել, և մենք գնալու ենք քաղաքական կոալիացա ձևավորելու ճանապարհով: Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք. քանի որ ընտրությունների արդյունքում առաջին ուժը չի կարողանալու ապահովել ձայների 50 տոկոսը, ապա մյուս ուժերը կարող են իրենք կոալիցիա կազմել, դուրս թողնել ձայների մեծամասնություն հավաքած ուժին և ձևավորել կառավարություն»,- եզրափակեց Մինասյանը: 

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме