Ահաբեկչական բարձր վտանգի պատճառով Բրյուսելում դադարեցվել է մետրոյի աշխատանքը
Международные новостиԲելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դադարեցվել է մետրոյի գործունեությունը ահաբեկչական վտանգի բարձր հավանականության պատճառով, հայտնում են տեղական ԶԼՄ-երը: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին է հայտնում Ինտերֆաքսը:
Բացի այդ` Բրյուսելի իշխանությունները հորդորել են բնակչությանը խուսափել մարդկային մեծ կուտակումներից: Չնայած այդ ամենին` ավտոբուսները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը:
Ավելի վաղ` Բրյուսելում հայտարարվել էր ահաբեկչական վտանգի առավելագույն` չորրորդ, աստիճան, իսկ երկրում` երրորդ աստիճան: