Բաքուն դեմ չէ Ադրբեջանի հետ Ռուսաստանի էներգահամակարգերի միավորմանը
Международные новостиՌուսաստանի եւ Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի էներգահամակարգերի միավորման նախագիծ իրականացնելու վերաբերյալ Մոսկվայի ցանկության մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
«Նպատակահարմար ենք գտնում վերսկսել էներգահամակարգերի միավորման գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը էներգահամակարգերը միացնելու գծով տեխնիկա-տնտեսական հետազոտություններ անցկացնելու համար», -ասել է նա:
Երեք երկրների էներգահամակարգերը միավորելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2004 թվականին եւ ստեղծվել էր համապատասխան հանձնաժողով, սակայն, գործն առաջ չէր գնացել:
Իրանի վրայից միջազգային պատժամիջոցները հանելու հետ նախագիծը դարձյալ այժմեականացվում է:
Ադրբեջանն արդեն հայտարարել է դրանում իր հետաքրքրվածության եւ դրա, այդ թվում` տեխնիկական իրականացմանը պատրաստվածության մասին: Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նաթիգ Աբբասովն այդ առնչությամբ ասել է. «Ադրբեջանում կա ինչպես էլեկտրաէներգիան ընդունելու, այնպես էլ փոխանցելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքը»:
«Ռոսբալտ»-ը գրում է, որ Ադրբեջանն, ինչպես նաեւ նախագծի գծով նրա գործընկերները կարող են ոչ միայն փոխանակվել էլեկտրաէներգիայով (քննարկվում է նաեւ գազային հանգույց), այլ նաեւ կատարել տարանցիկ միջանցքի գործառույթներ: Դա իր հերթին նվազեցնում է երեք ածխաջրածնային պետությունների կախվածությունը նավթագազային ճյուղից, որոնք այժմ լավ ժամանակներ չեն ապրում գների անկման պատճառով:
Գործակալությունը հիշեցնում է Ալեքսանդր Նովակի խոսքն այն մասին, որ ռուսաստանյան ընկերությունները մասնակցություն են ունենալու Իրանում էներգահզորությունների շինարարության մեջ. խոսքը գնում է լրացուցիչ 5 հազար մեգավատ էլեկտրաէներգիա արտադրելու մասին:
Մի խոսքով, Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը այժմ ձգտում են ապահովել տարածաշրջանի էներգետիկական անվտանգությունը, եւ այդ գործում միայնակ գործել հնարավոր չէ: Բայց էներգետիկական նախագծերը հաճախ իրենց հետեւից տանում են նաեւ ոչ միայն նեղ տնտեսական, ինչպես նաեւ դրանց սահմանակից քաղաքական նախագծեր, որոնք ավելի արդիական են դարձել կապված Մերձավոր Արեւելքում իրադարձությունների հետ: Այդ համատեքստում պատահական չի երեւում Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիայում Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությունը եւ Ադրբեջանի կողմից իր օդային տարածության տրամադրումը ռուսաստանյան ռազմական տեխնիկան սիրիական տարածք փոխադրելու համար, նշում է ռուսաստանյան գործակալությունը:
«Եւ դրանով որոշակի օրինաչափություն կա, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը գործնականում միասնական սոցիալական տարածք են: Բավական է ասել, որ ադրբեջանական սփյուռքը գերթե ամենամեծն է Ռուսաստանում, եւ ադրբեջանական բիզնեսը շատ բարձր դիրք է զբաղեցնում ՌԴ-ում, ինչպես եւ ռուսաստանյանն Ադրբեջանում: Այսինքն` Ադրբեջանն այժմ ավելի շատ քաղաքական-տնտեսական ըմբռնում է գտնում Ռուսաստանում եւ Իրանում, քան Արեւմուտքում, որը բավականին օտար է նրա մենթալիտետին եւ «դեմոկարատական» ճնշմանը: Այդ պատճառով, ռուս-ադրբեջանական համատեղ նախագծերից հետո մենÖ „ կարող ենք վկա դառնալ եվրասիական քաղաքական-տնտեսական տարածություն Ադրբեջանի փաստացի եւ համապարփակ ինտեգրմանը», -ամփոփել է «Ռոսբալտ»-ը: