Բալթյան երկրները հրաժարվել են միանալ ԻՊ-ի դեմ պայքարի Ռուսաստանի կոալիցիային
Международные новостиԲալթյան երկրների ղեկավարները հայտարարել են, որ չեն միանա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակեպության դեմ պայքարի կոալիցիային, եթե այդ կազմի մեջ մտնի նաև Ռուսաստանը: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, վկայակոչելով Interfax-ը, Delfi գործակալությունը հաղորդել է, որ այս մասին հայտնել են Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահները լիտվական Պալանգ քաղաքում կայացած հանդիպումից հետո: