Ֆիլատելիան կարող է ադրբեջանական կեղծարարությունները բացահայտող կարևոր գործիք լինել
Международные новостиԱդրբեջանն արդեն ավանդույթ է դարձրել ֆիլատելիայի միջոցով պատմության կեղծարարության իր որդեգրած քաղաքականությունը շարունակելը: Արմենպրեսի փոխանցմամբ` այս մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված նամականիշների ցուցահանդեսի ժամանակ խոսեց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: «Անընդհատ տարբեր առիթներով պատմական տարբեր կեղծված էջեր ադրբեջանական նա մականիշների միջոցով տարածվում են աշխարհում»,-ասաց Հովիկ Մուսայելյանը` հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է լուրջ մտորումներ ունենալ:
«Մեզ թվում է, որ եթե մենք ճիշտ ենք, աշխարհին ասելիք չունենք, բայց կարծում եմ, որ հայկական ազգային ֆիլատելիան իր առջև Ադրբեջանի կեղծարարությունը բացահայտող խնդիր կարող է դնել: Ֆիլատելիայի միջոցով կարելի է պատմական տարբեր վիճահարույց էջերի քննարկման ժամանակ ճշմարտությունը գտնել»,-ընդգծեց ֆիլատելիստը:
Նրա խոսքով`1933 թվականի սովետական նամականիշը, որը ներկայացնում է Կովկասի ազգություններին, ադրբեջանական կեղծարարությունից մեկը կարող է բացահայտել: Այդ նամականիշում կան վրացիներ, հայեր, թուրքեր, բայց ադրբեջանցիներ չկան: «Այսինքն` 1933 թվականի նամականիշում ադրբեջանցի չի եղել: Երբ մենք սկսում ենք վիճել տարբեր հարթակներում, շատ բան պետք չէ, ուղղակի անհրաժեշտ է այդ փաստերը ներկայացնել, որ խոսելու տեղ չունենան: Ֆիլատելիան լուրջ պատմական, քաղաքական գործիք կարող է լինել»,-եզրափակեց Հովիկ Մուսայելյանը: