Ռուսական նավերը Կասպից ծովից թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի 7 դիրքերի
Международные новостиՌուսական նավերը Կասպից ծովից 18 թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Նոյեմբերի 20-ին Կասպից ծովի նավատորմի նավերը 18 թևավոր հրթիռ են բաց թողել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 դիրքերի վրա Ռաքքայի, Իդլիբի և Հալեպի շրջաններում»,- ասել է Շոյգուն: