Պյոտր Պորոշենկոն ստորագրել է ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի օրենսդրական փաթեթը
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է տասներեք օրենքներից բաղկացած օրենսդրական փաթեթը, որը ապագայում կարող է թույլ տալ Ուկրաինային Եվրամիության հետ անցնել ազատ վիզային ռեժիմի:
Այս մասին է հաղորդում ՏԱՍՍ-ը:
«Ես ստորագրել եմ ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Մենք կատարել ենք հիմնական պահանջները և սպասում ենք Եվրամիության որոշմանը` ազատ վիզային ռեժիմի ներդման հետ կապված»,- այս մասին Պորոշենկոն հայտարարել է Ազատության և արժանապատվության օրվա առթիվ ժողովրդին ուղղված ուղերձում: