Պան Կի Մունը ցավակցություն է հայտնել Սինայում ՌԴ քաղաքացիների մահվան կապակցությամբ
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել ահաբեկչության հետևանքով Սինայում ինքնաթիռի վթարից ՌԴ քաղաքացիների մահվան կապակցությամբ:Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, նա նաև ընդգծել է, որ ԻՊ-ին պատասխանելու համար անհրաժեշտ է միավորվել: Եվ այդ հարցում կարևոր դեր կարող է ունենել Ռուսաստանը: Պան Կի Մունը բարձր է գնահատել ՌԴ-ի գործողությունները, որն ԱՄՆ-ի հետ միասին պայքարում է ահաբեկչության դեմ: