Կանադայում արտակարգ վայրէջք կատարած թուրքական ինքնաթիռում պայթուցիկ չի հայտնաբերվել
Международные новостиԿանադայում արտակարգ վայրէջք կատարած թուրքական Turkish Airlines-ի ինքնաթիռում կասկածելի իրեր չեն հայտնաբերվել. այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ Կանադայում Թուրքիայի դեսպան Սելչուք Ունալի հղումով:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Նյու Յորքից Ստամբուլ էր ուղևորվում՝ արտակարգ վայրէջք էր կատարել Կանադայի Գալիֆաքսի օդանավակայանում՝ պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ունալի խոսքով՝ ստուգվել է ինքնաթիռը, ուղեբեռներն ու ուղևորների ձեռքի պայուսակները, սակայն կասկածելի իրեր չեն հայտնաբերվել: Շուտով ուղևորները կբարձրանան ինքնաթիռ և կշարունակեն ճանապարհը դեպի Ստամբուլ: