Իտալացի նախարարն առաջարկել է փոփոխել Շենգենյան համաձայնագիրը՝ Եվրոպայի անվտանգության ապահովման համար
Международные новостиՇենգենյան համաձայնագրի պայմանները պետք է վերանայվեն՝ Եվրոպայում անվտանգության ապահովման համար. նման տեսակետ է հայտնել Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն:
«Անհրաժեշտ է վերանայել Շենգենյան համաձայնության որոշ դրույթներ, որպեսզի ապահովեն ԵՄ-ի սահմանների անվտանգությունը: Չկա մի միություն, որը պարզեցրել է ներքին սահմանները՝ չխստացնելով արտաքինները»,-ասել է նախարարը:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել ԵՄ-ի ներսում տեղաշարժվելու հարցում՝ ստեղծելով ավիաընկերությունների ուղևորների ներքին բանկ:
«Դա որոշակիորեն խախտում է անձնական տեղեկատվության գաղտնիության իրավունքը, սակայն ներկա պահին դա անհրաժեշտ է»,-ասել է Ալֆանոն:
«Ահաբեկչության սպառնալիքը ստվերում է մեր ազատությանը, որից չենք ցանկանում հրաժարվել»,-ասել է իտալացի նախարարը: