Իրանում ամերիկյան պարբերականի թղթակցին ազատազրկել են լրտեսության մեղադրանքով
Международные новостиThe Washington Post-ի թղթակից Ջեյսոն Ռեզայանը Իրանում ազատազրկման է դատապարտվել լրտեսության մեղադրանքով: Այդ մասին նա հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Գոլյամ Հոսեյին Մոհսենի Էջեին՝ ելույթ ունենալով Թեհրանում:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նա դատավճռի մանրամասներ չի ներկայացրել՝ հայտարարելով, որ դատախան որոշումը դեռ չի զեկուցվել պատասխանողին ու նրա փաստաբանին:
39-ամյա Ջեյսոն Ռեզայանը Իրանի և ԱՄՆ-ի երկքաղաքացի է: Նա Թեհրանում The Washington Post-ի բյուրոն ղեկավարել է 2012 թվականից: Իրանի իշխանությունների կողմից ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 22-ին:
Նրա հետ ձերբակալվել էր նաև նրա կինը՝ Եգանե Սալեհին, ինչպես նաև երկու ամերիկացի երկու լուսանկարիչներ: Նույն թվականի հոկտեմբերին վերջին երեքն ազատ էին արձակվել: