Հայտնի է դարձել Թուրքիայի խորհրդարանի խոսնակի անունը
Международные новостиԹուրքիայի նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Իսմայիլ Քահրամանը:
Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Իսմայիլ Քահրամանն այդ պաշտոնում ընտրվել է քվեարկության երրորդ փուլում` հավաքելով 316 պատգամավական ձայն:
Նոյեմբերի 1-ն Թուրքիայում անցկացված կրկնական խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն հավաքել էր ընտրողների ձայների 49,41 տոկոսը:
Ժողովրդահանրապետական կուակցությունը (ԺՀԿ) ստացել էր ընտրողների ձայների 25,38 տոկոսը, Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ)` 11,93 տոկոսը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)` 10,7 տոկոսը, մնացած քաղաքական կուսակցությունները հավաքել են ընտրողների 2,58 տոկոսը:
Թուրքիայի 550 պատգամավոր ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ն զբաղեցրել է 315, ԺՀԿ-ը` 134, ԱՇԿ-ը 41 եւ ԺԴԿ-ը` 59 պատգամավորական աթոռներ: