Նոր Օռլեանում երկու զինյալներ կրակ են բացել բազմության վրա, առնվազն 16 մարդ է վիրավորվել
Международные новостиՆոր Օռլեանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն 16 մարդ է հոսպիտալացվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWLTV հեռուստաալիքին:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի երեկոյան Bunny Friend զբոսայգում: Հարթակում, որտեղ երաժշտական տեսահոլովակ էր նկարահանվում, հավաքվել էր մոտ 500 մարդ: Մինչ այդ միջադեպի վայրից ոչ հեռու տեղի էր ունեցել 9 Times Second Line Parade փողային նվագախմբի շքերթը:
Ականատեսների վկայությամբ՝ հայտնվել են երկու զինյալներ, որոնք սկսել են կրակել բազմության վրա:
Տուժածներին տեղափոխել են բուժհիմնարիկներ: Մասնավորապես, տասը մարդ հոսպիտալացվել է համալսարանի բուժկենտրոնում: