Եվրախորհուրդն ահաբեկչական սպառնալիքի պատճառով չեղյալ է հայտարարել հանդիպումները Բրյուսելում
Международные новостиԲելգիայի մայրաքաղաք Բրյուսելում պահպանվող ահաբեկչական սպառնալիքի պատճառով Եվրոպայի խորհուրդը չեղյալ Է հայտարարել նոյեմբերի 23-ին նշանակված հանդիպումների մեծ մասը, բացի առավել կարեւորներից, տեղեկացնում է BBC-ին:
Քաղաքական մարմնի անվտանգության ծառայությունը վտանգի ներքին մակարդակը բարձրացրել Է մինչեւ «նարնջագույն»:
«Վտանգի մակարդակի բարձրացման պատճառով գլխավոր քարտուղարության հետ համաձայնեցման խորհրդի նախագահը որոշում Է կայացրել չեղյալ հայտարարել ոչ առաջնակարգ կարեւորության հանդիպումների մեծ մասը, որոնք վաղը ծրագրված Էին խորհրդի շենքում»,- ասված Է նոյեմբերի 22-ին հրապարակված հայտարարության մեջ:
Ներկայում Բրյուսելում շարունակվում են այն գործողությունները, որոնք առնչություն ունեն քաղաքի վրա իսլամիստ-զինյալների հարձակման սպառնալիքի հետ: Ոստիկանությունը զանգվածային լրատվամիջոցներին խնդրել Է չհաղորդել այդ գործողությունների մանրամասնությունները, իսկ տեղի բնակիչներին՝ սոցցանցերում չգրել, օրինակ, ոստիկանության ակտիվության վայրերի մասին:
Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտնել Է, որ Բրյուսելում առնվազն եւս մեկ օր կպահպանվի ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակը: Երկրի մնացած մասում այդ մակարդակը կիջեցվի չորս հնարավորից մինչեւ երրորդ: Վարչապետի խոսքով՝ գոյություն ունեն լուրջ կասկածներ, որ փարիզյանին նման ահաբեկչական գործողությունները կարող են կրկնվել նաեւ Բելգիայի մայրաքաղաքում:
Նոյեմբերի 23-ին Բրյուսելում բոլոր դպրոցները, համալսարանները եւ մետրոն փակ կլինեն: Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ տնից: