Հարավային Կորեան Դեղին ծովում զինավարժանքներ Է սկսել ԿԺԴՀ-ի հետ վիճելի սահմանի մոտ
Международные новостиՀարավային Կորեան Դեղին ծովում հրետանային զինավարժանքներ Է սկսել ԿԺԴՀ-ի հետ վիճելի սահմանի մոտ՝ չնայած «անողոք հատուցմամբ» պատասխան տալու Փենյանի սպառնալիքին, եթե իր տարածքային ջրերի ուղղությամբ կրակ բացվի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը, զինավարժանքներում գործի են դրված Կ-9 ինքնագնաց հաուբիցներ:
Հինգ տարի առաջ նույնպիսի զինավարժանքները հանգեցրին ԿԺԴՀ-ի կողմից Յոնփյոնդո կղզու հրետանային գնդակոծման, ինչի հետեւանքով զոհվեցին երկու հարավկորեացի զինծառայողներ, եւս 17-ը վիրավորվեցին:
Հարավային Կորեայի պնդմամբ՝ հյուսիսկորեացիները շուրջ հարյուր արկ են արձակել ռազմաօդային ուժերի բազայի վրա: Կորեական ժողովրդական բանակի գլխավոր շտաբը հանդես Է եկել իրադարձությունների սեփական վարկածով՝ հարավցիներին մեղադրելով «սադրանքի» մեջ եւ հայտարարելով, թե «չնայած նախազգուշացումներին», Հարավային Կորեան կրակ Է բացել ԿԺԴՀ-ի ջրային տարածության ուղղությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: