Փարիզը եւ Լոնդոնը խոստանում Է ուժեղացնել ԻՊ-ին հասցվող հարվածները
Международные новостиՖրանսիան մտադիր Է Սիրիայում ուժեղացնել օդային հարվածները «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորմանը: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ամփոփելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ նոյեմբերի 23-ին Ելիսեյան պալատում կայացած բանակցությունների արդյունքները:
«Ֆրանսիան ուժեղացնելու Է Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հասցվող հարվածները»,-ասել Է Օլանդը: Նա հիշեցրել Է, որ Սիրիայի ափեր Է ժամանել ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը:
«Միջազգային հանրակցության նպատակը ԻՊ-ն ոչնչացնելն Է»,-հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավարը:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Ֆրանսիային առաջարկել Է Կիպրոսում Մեծ Բրիտանայի ռազմակայանն օգտագործել ԻՊ-ի դեմ մղվող պայքարում:
«Ես Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայտնեցի, որ Ֆրանսիան կարող Է օգտագործել Մեծ Բրիտանիայի՝ Կիպրոսում գտնվող ռազմակայանը»,-ասել Է Դեւիդ Քեմերոնը:
Նա նաեւ հավելել Է, որ, իր կարծիքով, Մեծ Բրիտանիան պետք Է միանա Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին հասցվող օդային հարվածներին:
«Մեծ Բրիտանիան պետք Է հարվածներ հասցնի «Իսլամական պետությանը» Սիրիայում»,-ասել Է Քեմերոնը:
Նա հայտնել Է, որ շաբաթվա կեսին բրիտանական խորհրդարանին կներկայացնի Մերձավոր Արեւելքում գործողությունների պլանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: