Բելգիան կարող է միանալ Սիրիայում ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությանը
Международные новостиԲելգիան չի բացառում, որ իր զինված ուժերը կարող են միանալ Սիրիայում ԻՊ-ի դեմ գործող միջազգային հակաահաբեկչական կոալիցիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հայտարարել Է երկրի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը:
«Ես չեմ փակում դուռը, բայց դա պետք Է անել կոալիցիայի հետ եւ միջազգային որոշման առկայության դեպքում»,- ասել Է նա RTL հեռուստառադիոընկերության եթերում, պատասխանելով Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությանը Բելգիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին:
Յամբոնի խոսքով՝ որոշումը կարող Է ընդունվել առաջիկըա օրերին, «բայց պարզ Է, որ բուն խնդիրը Սիրիայում Է, եւ այն պետք Է լուծել այնտեղ», հաղորդել Է Sputnik-ը: