Սիրիական բանակը վերադարձրել է հսկողությունը Հոմսի երկու բնակավայրերի նկատմամբ
Международные новостиՍիրիայի կառավարական զորքերը նոյեմբերի 23-ին «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալներից հետ են գրավել մի քաղաք եւ մի գյուղ Հոմսի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
«Բանակը ժողովրդական աշխարհազորի հետ փոխգործակցությամբ Հոմսի նահանգի հարավ - արեւելքում վերահսկողության տակ են վերցրել Մախինը եւ Խավարինն այն բանից հետո, երբ ԻՊ-ն ծանր կորուստներ Է կրել»,- հայտարարել Է պետական հեռուստատեսությունը:
Բանակի հաջող հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը հավաստել Է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը:
Իրավապաշտպանները հաստատում են, որ զորքերն այդ բնակավայրերը հսկողության տակ են վերադարձրել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի օժանդակությամբ:
Արեւմտյան զանգվածային լրավամիջոցների տվյալներով՝ սիրիական զորքերն այժմ պատրաստ են ԻՊ-ի դիրքերը գրոհելու Էլ Քարյաթեյն քաղաքում, որը գտնվում Է Մախինից 15 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: