Բելգիայում ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող եւս հինգ մարդու
Международные новостиԲելգիայում անցած գիշեր ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող եւս հինգ մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Համերկրային դատախազությունը:
«Բրյուսելում եւ Լիեժում այս գիշեր անցկացված գործողության ընթացքում ձերբակալվել Է եւս հինգ կասկածյալ, այդպիսով նրանց ընդհանուր թիվը հասել Է 21-ի»,- նշել Է դատախազության ներկայացուցիչը:
Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Բրյուսելում, Լիեժում եւ Շառլեռուայում անցկացված ոստիկանական գործողությունների ընթացքում չի հաջողվել բռնել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր կասկածյալին՝ Սալահ Աբդեսլամին, եւ Սեն-Դենիում սպանված ահաբեկիչների հանցակցուհու՝ Հասնայի եղբորը՝ Աիդ Բուլահսենին:
Բրյուսելում ահաբեկիչների որոնման գործողությունն սկսվել է նոյեմբերի 22-ի երեկոյան այն բանից հետո, երբ Բելգիայի կոորդինացման եւ վերլուծության ծառայությունը հաստատեց ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: