Նյու Յորքում թրով զինված անհայտ անձը ներխուժել է Apple Store-ի կենտրոնական գրասենյակ
Международные новостиԹրով զինված անհայտ անձը ներխուժել է Նյու յորքում Apple ընկերության կենտրոնական խանութ ու բացականչել` «Ես ուղղակի iPhone եմ ուզում»: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով gazeta.ru-ն:
Ականատեսների խոսքով, անծանոթը կրել է սև գլխարկ, ակնոցներ և մոխրագույն պիջակ: Նա պտտվել է խանութում ցերեկվա ժամը 4:00-ին, իսկ հետո անսպասելի հանել թուրն ու բացականչել` «Ես ուղղակի iPhone եմ ուզում»: Թրով զինված մարդը չի սպառնացել ո՛չ հաճախորդներին, ո՛չ աշխատողներին, միայն ասել է, որ խանութից դուրս գալով կկտրի իր կոկորդը:
Apple Store-ի աշխատողներից մեկը տեղի ունեցածն անվանել է «շատ դաժան», իսկ հաճախորդներից մեկը հաղորդել է, որ «թուրը եղել է շատ մեծ, կոր ու փայլուն», ինչն էլ խուճապ է առաջացրել:
Այս պահին անհայտ անձը հոսպիտալացվել է, որպեսզի գնահատվի նրա հոգեկան վիճակը: