Մուշում քուրդ զինյալները պայթեցրել են թուրքական զինվորական զրահամեքենան
Международные новостиՄուշ նահանգի Վարթո գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հերթական հարձակումն են իրականացրել զինվորականության ներկայացուցիչների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները պայթեցրել են ճանապարհին տեղադրված պայթուցիկը զինվորական զրահամեքենայի ընթացքի ժամանակ, ինչի հետևանքով 6 զինվոր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: