Տուսկը Դավութօղլուին հրավիրել է ԵՄ գագաթնաժողովին
Международные новостиԵվրոպական միության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հրավիրել է ԵՄ գագաթնաժողովին, որը պետք է Բրյուսելում տեղի ունենա նոյեմբերի 29-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հրավերն արվել է Տուսկ-Դավութօղլու հեռախոսազրույցի ժամանակ:
Ըստ հաղորդագրության` Դավութօղլուն ընդունել է հրավերը եւ նշել, որ Թուրքիան պատրաստ է եվրոպացի գործընկերների հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների եւ ընդհանուր ջանքերի զարգացման, ինչպես նաեւ ԵՄ անդամակցությանն ուղղված բանակցային գործընթացում ընդհանուր տեսակետի հիմքով միասին աշխատելու համար: