ԱՄՆ-ը նախազգուշացրել Է ամբողջ աշխարհում հարձակումների սպառնալիքի մասին
Международные новостиԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ծանուցում Է հրապարակել ամբողջ աշխարհում ճանապարհորդող ամերիկացիների համար, որում նրանց նախազգուշացնում Է «աճող ահաբեկչական սպառնալիքների» մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Պետդեպարտամենտի տվյալներով՝ ծայրահեղական խմբավորումները, այդ թվում՝ «Իսլամական պետությունը», «Ալ Քաիդա»-ն, «Բոկո Հարամ»-ը եւ ուրիշներ, շարունակում են «հարձակումներ պլանավորել բազմաթիվ տարածաշրջաններում»:
Սպառնալիքի վերաբերյալ նախազգուշացումը ուժի մեջ կլինի մինչեւ 2016 թվականի փետրվարի 24-ը:
BBC-ին տված հարցազրույցում Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել Է, որ «ներկայում… հիմքեր չկան ենթադրելու, որ հարձակումների թիրախ կարող են դառնալ հենց ԱՄՆ-ի քաղաքացիները»:
Ամերիկացիներին խորհուրդ Է տրվում զգոնություն պահպանել հասարակական վայրերում եւ տրանսպորտում, ինչպես նաեւ ուշադիր լինել շրջապատի նկատմամբ եւ խուսափել մարդկանց մեծ կուտակման վայրերից: