Մեծ Բրիտանիան ուժեղացնում Է BBC-ի Համաշխարհային ծառայությունը
Международные новостиՄեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր Է տարեկան 85 մլն ֆունտ ստեռլինգ ներդնել BBC-ի համաշխարհային ծառայության ընդլայնման գործում:
«Մենք 2017-2018 թվականներին տարեկան 85 մլն ֆունտ ստեռլինգ ենք հատկացնելու ամբողջ աշխարհում BBC-ի թվային, հեռուստատեսային եւ ռեդիոծառայություններին, որպեսզի ապահովենք Համաշխարհային ծառայության գլոբալ ընդգրկումը եւ ընդլայնենք նորություններից եւ տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունը»,-ասված Է պաշտպանության եւ անվտանգության ոլորտի ռազմավարության՝ նոյեմբերի 23-ին ներկայացված տեքստում:
Ավելի վաղ BBC-ի ղեկավարությունը հայտարարել Է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, հեռարձակման ընդլայնման՝ Համաշխարհային ծառայության հավակնոտ պլանների, ինչպես նաեւ ԿԺԴՀ, Էրիթրեա եւ Եթովպիա հեռարձակող ռադիոկայանների եւ Սոմալիի համար հեռուստաալիքի ստեղծման մասին: