Դեմիրթաշն դատական հայց է ներկայացրել իր դեմ մահափորձի հարցով
Международные новостиԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դատական հայց է ներկայացրել Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազություն`իր դեմ «մտադրված մարդասպանության փորձ իրականացնելու» հիմնավորմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Դատական հայցում նշվում է, որ նոյեմբերի 12-ին Սիլվան գավառում ոստիկանության կողմից նետված արցունքաբեր գազի տարան դիպել էր ԺԴԿ մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի գլխին: Իսկ արդեն նոյեմբերի 22-ին Դեմիրթաշի մեքենայի զրահապատ ապակու վրա հայտնվել էր փամփուշտի հետք: «ԺԴԿ համանախագահների դեմ իրականացված հարձակումների դեպքում բացահայտ երևում է դրանց նմանությունը: Ակնհայտ է, որ կուսակցության համանախագահների կյանքը վտանգի տակ է»,- ասվում է հայցում:
Անհայտ անձը Դիարբեքիրում կրակել է Դեմիրթաշի ծառայողական մեքենայի վրա այն ժամանակ, երբ վերջինս մեքենայի մեջ է եղել: Դեմիրթաշը հայտնել է, որ կրակոցի ձայն չեն լսել, սակայն նրա թիկնազորը մեքենայից իջնելիս տեսել է զրահապատ ապակու վրա փամփուշտի հետքը: Դեմիրթաշի մեքենան ուսումնասիրության նպատակով տարվել է անվտանգության վարչության քննչական լաբորատորիա: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հայտարարել էր, որ սովորական քարն այդպիսի հետք չէր կարող թողնել: Դեպքից հետո քրդամետ կուսակցության առաջնորդը քրդերեն գրառում է կատարել «Թվիթեր&raqu o;-ի իր միկրոբլոգում՝ նշելով. «Մահն Աստծո հրամանն է»:
Ավելի ուշ Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն տարածեց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ՝ նշելով, թե իրականում Դեմիրթաշի ծառայողական մեքենայի հետևի ապակու վրա հայտնված հետքը փամփուշտի թողած հետք չէ: