ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների համար հետեւանքների մասին խոսելն այժմ ճիշտ չԷր լինի. Պեսկով
Международные новостиԿրեմլում ճիշտ չեն համարում ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով այժմ խոսել ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների համար որեւիցե հետեւանքի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ճիշտ չԷր լինի այժմ ինչ-ինչ գնահատականներ տալ, ենթադրություններ ու եզրակացություններ անել, նախքան ամբողջ պատկերն ունենալը»,- լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա այդ կերպ Է պատասխանել Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ հարցին:
Կրեմլում չգիտեն՝ չեղյալ կհայտարարվի արդյոք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ նոյեմբերի 25-ին Թուրքիա պլանավորված այցը: «Զանգահարեք արտաքին գործերի նախարարություն»,- լրագրողներին խորհուրդ Է տվել Պեսկովը՝ պատասխանելով Լավրովի այցի վերաբերյալ հարցին: