ՆԱՏՕ-ն ստուգում Է Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման վերաբերյալ տեղեկատվությունը
Международные новостиՆԱՏՕ-ն ստուգում Է Սիրիայում ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում:
«Մենք ստուգում են տեղեկատվությունը: ՆԱՏՕ-ն իրադրության մանրակրկիտ մոնիթորինգ Է անցկացնում: Մենք մշտական կապի մեջ են Թուրքիայի իշխանությունների հետ»,- ասել Է դաշինքի ներկայացուցիչը:
ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ կործանված Սու-24 ռմբակոծիչը թռիչքի ընթացքում եղել Է բացառապես Սիրիայի օդային տարածությունում: Ինքնաթիռը գտնվել Է 6 հազար մետր բարձրության վրա եւ, ինչպես ենթադրվում Է, խփվել Է գետնից գնդակոծման հետեւանքով: Օդաչուների ճակատագիրը պարզվում Է: Նախնական տվյալներով՝ նրանց հաջողվել Է կատապուլտով դուրս նետվել օդանավից:
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆազուլին Ժնեւում կայացած ճեպասուլիսի ժամանակ անհանգստություն Է հայտնել Սիրիայում կործանված ռուսական ռազմական ինքնաթիռի վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:
«Ես նորություններից գիտեմ, որ Թուրքիան հայտարարել Է ռուսական ռազմական ինքնաթիռ խփելու մասին: Դա կարող բարդացնել գործը»,- ասել Է նա: