Տարեսկզբից ծովային ճանապարհով ավելի քան 850 հազար գաղթական Է ժամանել Եվրոպա
Международные новостиԱյս տարի ծովային ճանապարհներով ավելի քան 850 հազար միգրանտներ եւ գաղթականներ են ժամանել Եվրոպա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հայտարարել Է Միգրացիայի միջազգային գործակալությունը (ՄՄԳ):
ՄՄԳ-ի տվյալների համաձայն՝ տարեսկզբից Եվրոպա Է հասել 858 հազար 805 մարդ: Ըստ որում 3548 մարդ զոհվել կամ անհայտ կորել Է Միջերկրական ծովում:
Տարվա ընթացքում ամենից շատ միգրանտներ եւ գաղթականներ են ժամանել Հունաստան՝ 743 հազար 893 մարդ: Սակայն նրանց հոսքը վերջին օրերին զգալիորեն կրճատվել Է: Անցած հանգստյան օրերին Հունաստանի կղզիներ Է ժամանել 155 մարդ: Ըստ որում, ՄՄԳ-ի տվյալներով, միջին հաշվով, օրական Հունաստան Է ժամանել 4,5 հազար մարդ:
ՄԱԿ-ի՝ միգրանտներով զբաղվող գործակալություններն առայժմ չեն կարողանում պարզել, թե որն գաղթականների հոսքի այդքան զգալի կրճատման պատճառը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: