Եվրախորհրդարանի պատգամավորը Թուրքիայի սադրանքում ԻՊ-ի դեմ կոալիցիան քայքայելու նպատակ է տեսնում
Международные новостиԹուրքիան սադրանք է գործել՝ խոցելով ՌԴ ինքնաթիռը։ Իր համացանցային էջում նման կարծիք է հայտնելֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ ու Եվրախորհրդարանի պատգամավոր Ժան-Լյուկ Մելանշոնը։
«Թուրքական կառավարությունն իրապես կեղտոտ խաղ է վարում։ Ի՞նչ էր անում ՌԴ ինքնաթիռը։ Հարվածներ էր հասցնում «Իսլամական պետություն» խմբավորմանը։ Ի՞նչ սպառնալիք էր ներկայացնում այդ ինքնաթիռը Թուրքիայի համար։ Ոչ մի։
Այսինքն՝ խոսքը Թուրքիայի հերթական սադրանքի մասին է, որի նպատակը ներկայում ձևավորվող միջազգային կոալիցիան քայքայելն է։ Դա լավ պլանավորված կրակոց է թիկունքից»,- ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։