Էրդողանը մեղադրել ռուսական կողմին միտումնավոր թուրքմեններին հարվածելու մեջ
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ուսուցիչների օրվան նվիրված ընդունելության ժամանակ խոսել է թուրքական օդուժի կողմից կործանված ռուսական ինքնաթիռի մասին` կրկնելով թուրքական պաշտոնական տեսակետն այն մասին, թե ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի օդային սահմանը խախտելու և զգուշացումներին չենթարկվելու պատճառով:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Թուրքիան թշնամանք չի տածում որևէ երկրի նկատմամբ: Մենք հնարավոր ամեն բան արել ենք այս միջադեպից խուսափելու նպատակով, և թող ոչ ոք դրանում կասկած չունենա: Բոլորը պետք է հարգեն սեփական սահմանները պաշտպանելու Թուրքիայի իրավունքը: Մենք անկեղծորեն աջակցում ենք Սիրիայի ընդդիմադիրներին»,-ասել է Էրդողանը` հավելելով, որ ԻՊ-ին հարվածելու պատրվակի տակ իրականում հարվածներ են հասցվում այդ տարածաշրջանում բնակվող թուրքմեններին: