ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը
Международные новостиՌուսաստանը «մինչ լավագույն ժամանակները» պետք է դադարեցնի բոլոր միջպետական կապերը Թուրքիայի հետ` Սու-24-ը խոցելու համար:
Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը:
«Մի ակնթարթում քանդվեց այն ամենը, ինչ տարիներով մշակվել էր ռուս-թուրքական հարաբերություններում. վստահություն և գործընկերություն: Վերադարձավ անվստահությունը և թշնամությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է սենատորը: Նրա խոսքով` Թուրքիայի կողմից ներողություն խնդրելու հույսեր չկան և այժմ Մոսկվայում սպասում են հակաահաբեկչական գլոբալ կոալիցիայի հնարավոր գործընկերների արձագանքին: «Իսկ Թուրքիայի հետ բոլոր միջպետական կապերը, կարծում եմ, պետք է չեղյալ հայտարարել մինչ լավագույն ժամանակները»,- եզրափակել է Կոսաչևը: