ՌԴ-ի եւ Թուրքիայի բարիդրացիական հարաբերությունները խախտված են. Մեդվեդեւ
Международные новостиՌուսաստանյան Սու-24 ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16-ից արձակված հրթիռից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մեկնաբանելով իրավիճակը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նշել է երկու երկրների միջեւ հարաբերութհունների համար այդ միջադ եպի ամենածանր հետեւանքները:
«Ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը խոցելու Թուրքիայի գործողությունները բերել են նրան, որ խախտվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ երկարատեւ բարիդրացիական հարաբերությունները, այդ թվում` էկոնոմիկայի եւ հումանիտար ոլորտում, այդ վնասը դժվար է լինելու լրացնել», -հայտարարել է նա:
Գործակալությունը հաղորդում է, որ Սու-24-ի միջադեպի հետ կապված ՌԴ Դաշնային խորհրդում չեն բացառում Թուրքիայից ռուսաստանյան դեսպանի հետկանչը:
«Թուրքիայում ՌԴ դեսպանը կարող է հետ կանչվել խորհրդակցությունների համար», -հայտարարել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովը:
Դաշնային խորհրդում գտնում են, որ Թուրքիայից ՌԴ դեսպանի հետկանչը ստեղծված իրավիճակում կարող է քայլերից մեկը լինել, չնայած դրա «ծայրահեղ միջոց» լինելուն:
Խոցված Սու-24 ինքնաթիռի հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը Սիրիայի օդային տարածքում կործանվել է թուրքական F-16-ից արձակված «երկինք-երկինք» հրթիռից եւ ընկել Սիրիայում Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: ՌԴ նախագահը դա ահաբեկիչների մեղսակիցների կողմից «թիկունքին հարված» է անվանել եւ նշել, որ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»: