Սերբիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին
Международные новостиԼինելով ԵԱՀԿ նախագահող պետություն` Սերբիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը ՀՀ պաշտպանության նախարարությունում հայ գործընկերոջ հետ համատեղ բրիֆինգի ժամանակ:
«Սերբիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ: Միաժամանակ, Սերբիան աջակցում է նաեւ համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքներին»,- ասաց նախարարը:
ԵԱՀԿ նախագահությունը Սերբիան ստանձնել է այս տարի: Դեկտեմբերին Բելգրադում կկայանա ԵԱՀԿ նախարարների խորհուրդ, որտեղ կամփոփվի կազմակերպության գործունեությունը: