ՌԴ-ն մանրակրկիտ կվերլուծի Թուրքիայի հետ առկա բոլոր նախագծերը, այդ թվում՝ «Աքույուն». Կրեմլ
Международные новостиՄոսկվան մանրակրկիտ վերլուծության կենթարկի ռուս-թուրքական նախագծերը, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում «Աքույու»ատոմային Էլեկտրակայանի կառուցումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Առայժմ չեմ կարող դատել Թուրքիայի հետ առկա նախագծերի հեռանկարների մասինե,- խոստովանել Է Կրեմլի ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ «անտարակույս, ներկա իրադրության հաշվառմամբ բոլոր նախագծերը կենթարկվեն ամենախորը վերլուծությանե:
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդե դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքինե, որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: