Աթենքին «առանձնապես հասկանալի Է Թուրքիայի գործողություների սադրիչ բնույթը». Հունաստանի ԱԳ նախարար
Международные новостиՍիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչի կործանման կապակցությամբ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը Ռուսաստանի նկատմամբ Անկարայի գործողությունները գնահատել Է ոչ բարեկամական: Այս մասին հաղորդել են ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունում՝ ամփոփելով Ռուսաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Երկրի ղեկավարության անունից Հունաստանի նախարարը ցավակցություն Է հայտնել թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացման եւ օդաչուի զոհվելու կապակցությամբ, որը հակաահաբեկչական խնդիրներ Էր կատարում Սիրիայում,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում:- Աթենքում համերաշխ են ՌԴ-ի նախագահի՝ Անկարայի գործողությունները՝ որպես Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական եւ ԻՊ-ի դեմ կոալիցիայի նպատակներին հակասող գնահատումներին»:
Հունաստանի նախարարն ընդգծել Է, որ Աթենքում «առանձնապես հասկանալի Է Թուրքիայի գործողություների սադրիչ բնույթը՝ հաշվի առնելով Անկարայի կողմից Հունաստանի օդային տարածության կանոնավոր, բազմաթիվ եւ տարիներով շարունակվող խախտումները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: