Թուրքիան բացեց իր իսկական դեմքը. Սամվել Նիկոյան
Международные новостиՍիրիայում հակաահաբեկչական գործողություններ կատարող ռուսական ռմբակոծիչի Թուրքիայի կողմից խոցված լինելու փաստի առիթով ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը իր կարծիքը հայտնեց՝ նշելով. «Ակնհայտ է մի բան, որ դա պատահական իրողություն չէր և թուրքական կողմն ամբողջությամբ ուսումնասիրել էր, թե ռմբակոծիչը որ պահին որտեղ է լինում։
Բոլորն էլ գիտեն, որ ռուսական ռմբակոծիչը ոչ թե Թուրքիայի, այլ Սիրիայի դաշտում է աշխատում և իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ, որտեղ էլ տեղակայված էր հիմնական խմբավորումները, ինչի վրա էլ աշխատում էր Ռուսաստանը: Թուրքիան բացեց իր իսկական դեմքը՝ թիկունքից խոցելով ռուսական ռմբակոծիչը, դրանով իսկ ապացուցելով, որ ինքը դեմ է այդ ամբողջ հակաահաբեկչական գործողություններին և կողմ է Իսլամական Պետությանը և վճարում է, սնուցում է նրան»։
Պատգամավորը ավելացրեց նաև, որ անհիմն են արդարացումները սեփական օդային տարածք ներխուժելու մասին. «Ինչքան էլ Արևմուտքից ասում են, որ յուրաքանչյուր երկիր կարող է պահել իր օդային սահմանը, միևնույն է բոլորն էլ գիտեն, որ Ռուսաստանն իր ռազմական ինքնաթիռով աշխատում էր սիրիական սահմանում և ոչ Թուրքիայի դեմ։ Այս դեպքը լարվածություն կմտցնի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների միջև»։