«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Թունիսի ահաբեկչության պատասխանատվությունը
Международные новостиԻսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Թունիսի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով 13 մարդ մահացել է, եւս 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ներկա դրությամբ Թունիսում անվտանգության մակարդակը բարձրացված է, քաղաքում ուժեղացված է վերահսկողություն: Հատուկ պահպանության տակ են առնված դեսպանատները, պետական կառույցները, օդանավակայանն ու մարդաշատ վայրերը:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում Մուհամեդ 5-րդի եւ Հաբիբա Բուրգիբիի փողոցներում խաչմերուկում` Տուրիզմի եւ Ներքին գործերի նախարարության շենքերի հարեւանությամբ: