Թուրքիան ԴԱԻՇ-ի տրոյական ձին է Եվրոպայում. Ռ.Կալդերոլի
Международные новостиԻտալիայի Հանրապետության սենատի նախագահի տեղակալ Ռոբերտո Կալդերոլին նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին խոցված ռուսական «Սու-24» ռազմական օդանավի կապակցությամբ տեսակետ է հայտնել նշելով, որ Թուրքիայի նախագահի հրամանով իրականացված ռուսական օդանավի կործանումը վկայում է այն մասին, որ Թուրքիան պաշտոնապես հաստատում է պատերազմական գործողությունների մասնակից լինելու մասին, ով ներկայանում է ԴԱԻՇ խմբավորման կողմից:
«Այդ երկիրը տրոյական ձիու դեր է կատարում Եվրոպայում, ում օգնությամբ իսլամիստ ծայրահեղականները ստուգողական կրակոցներ են իրականացնում Արևմուտքի վրա»,- «Իզվեստիա»-ի փոխանցմամբ ասել է Ռ.Կալդերոլին: