ՌԴ գյուղատնտեսության նախարարը խոսել է թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոյի հավանականության մասին
Международные новостиՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչեւը վստահեցնում է, որ եթե ՌԴ-ն որոշի էմբարգո դնել թուրքական ապրանքների վրա եւ սառեցնի առեւտրային հարաբերությունները, ապա թուրքական ապրանքն իրենք հեշտությամբ կփոխարինեն այլ երկրներից բերվող մրգով եւ բանջարեղենով:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Տկաչեւը շեշտել է, որ թուրքական մթերքի հատկապես պոմիդորի փոխարեն իրենք ռուսական շուկա կներմուծեն բանջարաղեն եւ միրգ ԻԻՀ-ից, Մարոկոյից, Իսրայելից, Ադրբեջանից եւ Ուզբեկստանից: Տկաչեւը շեշտել է, որ նման սցենարի պարագայում Ռուսաստանն իր ագրոարտադրանքը, առաջին հերթին ցորենը, կուղղի այլ երկրներ:
«Արմատական որոշումների պարագայում մենք, իհարկե, կկորցնենք թուրքական շուկան, սակայն այն կփոխարինենք այլ երկրներով»,- ասել է նախարարը: