Ղրիմը կդադարեցնի բոլոր տեսակի առեւտրային հարաբերությունները Թուրքիայի հետ
Международные новостиՂրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանումից հետո թերակղզում կդադարեցվի ցանկացած տեսակի առեւտրային համագործակցություն թուրքական բիզնեսի հետ եւ ղրիմցիները կհրաժարվեն թուրքական ապրանք գնելուց:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ա կսյոնովը շեշտել է, որ ղրիմցիները միանշանակ պետք է մասնակցեն ընդդեմ թուրքական ապրանքների ակցիային:
«Կոչ եմ անում ղրիմցիներին նաեւ հրաժարվել Թուրքիա ուղեւորություններից, ոչ միայն այն պատճառով, որ դա վտանգավոր է, այլեւ` այդ պետությունն այսօրվա դրությամբ ցուցադրում է թշնամական պահվածք Ռուսաստանի նկատմամբ: Ես այսօր բացեիբաց հայտարարում եմ, որ մենք թուրքական բիզնեսմենների հետ չենք պատրաստվում շարունակելու համագործակցությունը եւ չեմ կասկածում, որ ղրիմցիներն ինձ այդ հարցում կաջակցեն»,- ասել է Ակսյոնովը: