F-16 ինքնաթիռ է կործանվել ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգում
Международные новостиԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռ է կործանվել երկրի Նյու Մեքսիկոյի նահանգում անցկացված ուսումնական թռիչքի ընթացքում, օդաչուին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել օդանավից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով նոյեմբերի 25-ի առավոտյան: Ինչպես հայտնել են Արիզոնայի նահանգում ամերիկյան օդուժի ռազմակայանի ներկայացուցիչները, որտեղ գրանցված Էր աղետյալ ինքնաթիռը, օդաչուի վիճակը լավ է:
Օդանավի կործանման պատճառը դեռեւս պարզ չէ, միջադեպի հետաքննությամբ զբաղվելու է հատուկ հանձնախումբը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: