Էբոլայից ազատված Լիբերիայում երեք մարդ Է վարակվել վիրուսով
Международные новостиԼիբերիայում վերջին շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 16-ից մինչեւ 22-ը, երեք մարդ Է վարակվել Էբոլա վիրուսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին Ժնեւում հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Բոլոր հիվանդացածները մի ընտանիքի անդամներ են: «Կատարվում Է վարակի հայտնվելու հետաքննություն»,-նշել Է ԱՀԿ-ն, հիշեցնելով, որ սեպտեմբերի 3-ին հայտարարվել Է, որ Լիբերիան Էբոլայից ազատ երկիր Է: Վարակման նոր դեպքերի կապակցությամբ մասնագետները ուսումնասիրում են հիվանդների 149 շփումները առողջ մարդկանց հետ:
Գվինեայում հիվանդանալու դեպքեր չեն գրանցվել հոկտեմբերի 29-ից: Սիեռա Լեոնեի Հանրապետությունը Էբոլայից ազատ Է հայտարարվել նոյեմբերի 7-ին: Համաճարակի ընթացքում աշխարհում Էբոլա տենդով հիվանդացել Է 28 հազար 637 մարդ, որոնցից 11 հազար 314-ը մահացել են:
Զոհերի թիվը առավել մեծ Է Լիբերիայում՝ 4808: Երեք նոր դեպքի հաշվառմամբ՝ այդ երկրում հիվանդացածների թիվը հասել Է 10 հազար 775-ի:
Էբոլայով հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Իտալիայում, Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն բոլոր այս երկրներում հիվանդացածների թիվը չի գերազանցել տասը: Բացառություն Է կազմում Նիգերիան, որտեղ վարակվել Է քսան մարդ, մահացել՝ ութ բնակիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: