Ղրիմի իշխանությունները կասեցրել են թուրքական շուրջ 30 ներդրումային նախագծերի իրագործումը
Международные новостиՂրիմի իշխանությունները կասեցրել են թուրքական շուրջ 30 ներդրումային նախագծերի իրագործումը, որոնց ընդհանուր գումարը հասնում Է 500 մլն դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է հանրապետության փոխվարչապետ Ռուսլան Բալբեկը, որը ղեկավարում Է ազգամիջյան հարաբերությունները:
«Այս որոշումն ընդունվել Է մեր նախագահի դիրքորոշմանը համապատասխան, - ասել Է նա: - Ընդամենը գրանցված Էր մոտավորապես կես միլիարդ դոլար ընդհանուր գումարի շուրջ 30 ներդրումային նախագիծ»: